211652_close_icon
views-count7149 դիտում article-date 14:09 24-08-2017

Նվազ նշանակության հարկային խախտումների դեպքում տնտեսվարողներին առաջին անգամ պետք է նախազգուշացնել. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նվազ նշանակության հարկային խախտումներին: Նա տեղեկացրեց, որ փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների ժամանակ խոսվել է հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու և նման նվազ նշանակության հարկային խախտումների մասին: «Հարկային ստուգումների ժամանակ առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարելի է կիրառել նախազգուշացում, բայց նման բան այժմ օրենքով նախատեսված չէ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Այդ առնչությամբ վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում մշակել և կառավարությանը ներկայացնել նախազգուշացում և տուգանքի չափը հայեցողությամբ կիրառելու մասին առաջարկություններ:

Նմանատիպ նյութեր