211652_close_icon
views-count69091 դիտում article-date 22:28 24-08-2017

Վարդենիսի քաղաքապետը ավագանու անդամի կատարած լավ գործերը վերագրում է իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տևական ժամանակ է՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավագանու անդամ Հայկ Երանոսյանը իր ընկերների, համաքաղաքացների, քաղաքի հոգսերով սրտացավ մարդկանց հետ Վարդենիս քաղաքի թաղամասերից մեկում հսկայական աշխատանքներ են կատարել բնակչության համար: Հ. Երանոսյանը իր ընկերների հետ՝ իրենց միջոցներով, երեխաների համար ստեղծել են խաղահրապարակ, մանկական զրուցարաններ, տեղադրել են խաղային ատրակցիոններ ու այդ ամենը ի կատար է ածվել Հայկի ու նրա ընկերների գաղափարի շնորհիվ: Այդ մասին ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին թաղամասի բնակիչները: Ավելի տարեցներն էլ ասում էին. «Սովետի քանդվելուց հետո բակային խաղերին մեր երեխեքը կարոտ էին մնացել: Մեռել էինք քաղաքապետարան դիմելով: Ամեն անգամ ականջներիս շիլա էին կախում, ասելով, թե՝ կանենք, իսկ երբ գալիս էր խոստացված օրը, որ պետք է քաղաքապետարանը խոսքից անցներ գործի, ասում էին՝ միջոցներ չկան: Վայ, ձեր միջոցները ձեր գլխին թափվի, բա էդ ոնց եղավ, որ Հայկը իր ընկերներով կարողացավ միջոցներ հայթայթել ու հակասանիտարական վիճակում գտնվող մի ամբողջ թաղամաս կարգի բերել: Հիմա, երբ արդեն երեխաներն ունեն հարմարավետ խաղահրապարակ ու զրուցարաններ, Վարդենիսի քաղաքապետ Մեծն Վոլոդյա Խլոյանը ավագանու անդամ Հ. Երանոսյանի ու նրա ընկերների կատարած ազգանվեր գործը վերագրում է իրեն: Բայց հո վարդենիսցին լավ գիտի՝ ովքեր են այս բարի գործի իրական հեղինակները: Էնպես որ մեր խոսքը փոխանցեք Խլոյենց Վալոդին, որ իզուր տեղը ուրիշի կատարած բարի գործերը չվերագրի իրեն: Ամոթն էլ լավ բան է»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս աշխատանքները կատարվել են հիմնականում Հ. Երանոսյանի և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր