8781 դիտում
12:57 25-08-2017
ՊԵԿ. 2017թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար
Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով 2017թ. հունվարից մինչև այսօր Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց վերադարձրել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հավելելով, որ 2016թ. համադրելի ժամանակահատվածում ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 900 մլն դրամ գումար:
Նրա խոսքով՝ պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 70 տոկոս: Ի դեպ, աստիճանաբար աճում է նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռք բերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Գործընթացի մեկնարկից մինչև այսօր ՀՀ պետական բյուջեից վերադարձվել է 3,2 մլրդ դրամի չափով եկամտային հարկի գումար:
Նմանատիպ նյութեր
681 դիտում
13:46 02-02-2023
2022-ին վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար. ՊԵԿ
4306 դիտում
15:20 27-01-2017
ՊԵԿ-ը շուրջ 1 մլրդ 624 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել՝ հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով