211652_close_icon
views-count27086 դիտում article-date 15:04 25-08-2017

«Երևան Սիթի Տուր» -ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի: Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտական ծրագրի, ինչպես նաև շրջելու մայրաքաղաքի յուրօրինակ տեսարժան վայրերում և բարձունքից վայելելու երևանյան համայնապատկերը: Ծրագիրը գործելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Երթուղին նախատեսված է ժամը 20։30-21։15-ը: Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։ Լրատվամիջոցներին և զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք օգոստոսի 25-ին՝ ժ. 20։30-ին մասնակցելու «Գիշերային Երևան» ծրագրի մեկնարկին: Մանրամասների համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին (011) 514-230:

Նմանատիպ նյութեր