48473 դիտում
15:41 25-08-2017
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Ford-ն ու «99»-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 14։50-ի սահմաններում «Արարատ Գոլֆ» ակումբի դիմաց բախվել են ВАЗ 21099 մակնիշի 35 LQ 293 համարանիշի և Ford Ranger մակնիշի 447 OR 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարոըթյան Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Անդրանիկ Ավետիսյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ford-ը պատկանում է «Սանիթեք» ընկերությանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+