211652_close_icon
views-count7282 դիտում article-date 10:07 26-08-2017

Կառավարության դերը արտահանման աճի գործում զրոյական է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շե­փորահարում է վիճակագ­րական տվյալներն այն մա­սին, որ այս տարվա առա­ջին կիսամյակում Հայաս­տանից արտահանումն աճել է: Ու, բնականաբար, դա վերագրում է իր գործունեու­թյունը: Այսինքն, կառավա­րությունը լավ է աշխատել, ինչն էլ բերել է արտահանման ծավալների աճի: Հասկանալու համար, թե որքանով է դա մոտ իրականությանը, ուսում­նասիրենք արտահանման կա­ռուցվածքը: Արտահանման ծա­վալներն իրոք աճել են, և դա ուրախալի փաստ է՝ անկախ ամեն ինչից: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստա­նից արտահանվել է 994 միլիոն դոլարի ապրանք՝ անցած տարվա 821.6 միլիոնի դիմաց: Աճը կազմել է ավելի քան 172 միլիոն դոլար կամ 21 տոկոս: Տպավորիչ աճ է, ինչ խոսք: Հիմա ուսումնասիրենք, թե որքանով է դա կառավարու­թյան «շնորհքը»: ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համա­ձայն, այս տարվա առաջին կի­սամյակում Հայաստանից արտա­հանվող ապրանքների ամենահզոր աճը ապահովել է հանքարդ­յունաբերությունը: Գունավոր մետաղների հանքաքարերի արտա­հանումը աճել է 95 միլիոն դոլարով՝ հասնելով 260 միլիոն դոլարի: Պարզապես համաշխարհային տնտեսությունը փոքր-ինչ կայու­նանալու միտումներ է ցույց տալիս, գունավոր մետաղների գները փոքր-ինչ աճել են, մեր հանքարդյունահանողներն էլ, օգտվելով առիթից, ավելի շատ են «քերել» ընդերքը: Կառավարության դերը այս աճի գործում զրոյական է: 24 միլիոն դոլարով աճել է սպիրտային խմիչքների, ավելի կոնկրետ՝ կոնյակի արտահանու­մը: Այստեղ գործ ունենք ընդամե­նը կորցրած դիրքերը վերականգ­նելու և նոր շուկաներ գտնելու հետ: Դա հաստատ չի արել կա­ռավարությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր