Նյու Յորքում հրդեհի վայր մեկնող հրշեջ-փրկարարական մեքենան վթարի է ենթարկվել. կա 7 վիրավոր
Նյու Յորքում հրդեհի վայր մեկնող հրշեջ-փրկարարական մեքենան ճանապարհին վթարի է ենթարկվել՝ բախվելով ընթացող ամենագնացին: Այս մասին հայտնում է NY Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են, ևս 3 հոգի տեղում բժշկական օգնություն են ստացել:
Նշվում է, որ վիրավորների մեջ կան երեխաներ: