Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Газета-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,97%-ով՝ կազմելով 47,89 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,71%-ով՝ հասնելով բարելի համար 52,41 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: