211652_close_icon
views-count28711 դիտում article-date 21:37 27-08-2017

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության անդաները այցելեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ աղոթելով խաղաղության ու բոլոր զինվորների համար, ովքեր անառիկ են պահում մեր սահմանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգ-Բանակ ծրագրի չորրորդ ու վերջին օրը ՀԿ-ի համար տոնական էր:Ուղիղ մեկ տարի առաջ ստեղծվեց «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի անդամները տոնական օրն անց կացրին Շուշիում: Այցելեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի՝ աղոթելով խաղաղության ու բոլոր զինվորների համար, ովքեր անառիկ են պահում մեր սահմանները: Իսկ ուրախ տրամադրությունն արդեն շարունակվեց ԱՀ ՊԲ N զորամասում: Երգ ու պարին միացան նաև զինվորները, շնորհակալագրեր հանձնեցին կարգապահությամբ աչքի ընկած տղաներին և փոխադարձ շնորհակալական խոսքեր ստացան զորամասի հրամանատարական անձնակազմի կողմից: Ամփոփելով չորսօրյա ծրագիրը զրուցեցինք ՀԿ-ի նախագահ՝ Դավիթ Թորոսյանի հետ. -Ծրագրի նպատակն էր ամրապնդել բանակ հասարակություն կապը, երիտասարդների շփումը հասակակից զինվորների հետ, բարձրացնել տեղեկատվական անվտանգության մասին ունեցած գիտելիքները, բացահայտել այդ ուղղությամբ առկա խնդիրները, օժանդակել առաջնագծի զինվորներին տարբեր միջոցներով՝ հավելյալ սննդամթերք, քաղցրավենիք, տարբեր սարքավորումներ, խրախուսական նվերներ և այլն։ Ծրագրերի մեծամասնությունը այսուհետ իրականացվելու են հենց Արցախում և կրելու են ինտենսիվ ու շարունակական բնույթ։ հասկանալու համար իր սուրբ գործը՝ հայրենիքի պաշտպանության առաքելությունը, ու այդ գիտակցումով անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց օջախներ։ Այն հարցին թե ինչի՞ կարիք կա զորամասերում ու հատկապես դիրքերում պատասխանես. -Զինվորների ու հրամանատարների հետ զրույցի արդյունքում կարող եմ ասել, որ կարիք կա միայն ուշադրության, հաճախ այցերի շփումների նրանց հետ, մոռացության չմատնելու ու զինվորին ամուր թիկունք կանգնելու, մնացած իմաստներով զորամասերի կարիքները հավուր պատշաճի հոգում է Պաշտպանության բանակը: Դավիթ Թորոսյանը վերջում իր ու ՀԿ-ի անդամների կողմից զինվորներին մաղթեց խոհեմություն, Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի և Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։ Տեսնելով ամդամակիցների ոգևորությունը, պատրաստակամությունը,զինվորների անվախությունն ու քաջությունը մեկ անգամ ևս համոզվեցինք ,որ մեր պատմահայր Մովսես խորենացու խոսքերը միշտ են ճիշտ. «Քաջերի սերունդները քաջեր են»: Նյութը՝ Լիանա Բրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր