Թրամփը ժամանակին ցանկացել է Մոսկվայում կառուցել «Trump Tօwer»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահական քարոզարշավի ժամանակ մտադրություն է ունեցել Մոսկվայում կառուցել «Trump Tower», գրում է The Washington Post թերթը՝ իր աղբյուրներին հղումով։
Վերջիններիս խոսքով՝ ամերիկացի գործարար Ֆելիքս Սեթերը Թրամփին առաջարկել էր գնալ Մոսկվա և նախագիծը քննարկել։
Այնուամենայնիվ, շինարարությունն այդպես էլ չի սկսվել, քանի որ ընկերությունը չի կարողացել համապատասխան թույլտվություն ստանալ։
Այդ առնչությամբ Սպիտակ Տունը և Թրամփի իրավաբանները հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել։