Մեքսիկացիներն աշխարհի ամենահանցագործ ազգերից են. Թրամփ
Մեքսիկացիները համարվում են աշխարհի ամենահանցագործ ազգերից մեկը։ Նման սկանդալային գրառում է կատարել Twitter-ի իր էջում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ կրկին անդրադառնալով Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման թեմային։
Սպիտակ Տան ղեկավարի խոսքով՝ Մեխիկոն այս կամ այլ կերպ ստիպված է լինելու վճարել պատի շինարարության համար։
«Մեքսիկայի հետ մենք պարտավոր ենք պատ կառուցել»,-մեջբերում է Թրամփի խոսքը rosbalt.ru-ն։
Հիշեցնենք, որ Թրամփի ծրագրով՝ պատը ծածկելու է ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի սահմանի մոտ 50 տոկոսը, իսկ շինարարությունն արժենալու է մոտ 20 մլրդ դոլար։