Կոուտինյոն 160 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բարսելոնա». Sport.es
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մինչև ամառվա վերջը կդառնա «Բարսելոնայի» խաղացող, հայտնում է կատալոնական Sport.es-ը:
25-ամյա բրազիլացու տրանսֆերը «Բարսելոնայի» վրա կարժենա 160 մլն եվրո:
Այս մրցաշրջանում Կոուտինյոն դեռևս ոչ մի հանդիպում մերսիսայդցիների կազմում չի անցկացրել՝ հուսալով, որ տրանսֆերը ի վերջո կկայանա: