2759 դիտում
13:13 29-08-2017
ԱՄՆ-ի պետքարտուղարը կրճատելու է Պետդեպի հատուկ բանագնացների թիվը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը մտադիր է գրեթե 2 անգամ կրճատել Պետդեպի հատուկ ներկայացուցիչների թիվը։ Վերջիններիս թիվը կազմում է շուրջ 70, հաղորդել է CNN-ը։
Հատկապես, պաշտոնից կազատվեն Սիրիայի, Սուդանի Հարավային Սուդանի, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխության, Արկտիկայի ու այլ հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Նշվում է, որ համապատասխան նամակը Թիլլերսոնն ուղարկել է Սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերին։
«Ես գտնում եմ, որ Պետդեպը կարող է ավելի լավ կատարել իր առաքելությունը՝ միավորելով տարածաշրջանային ու ֆունկցիոնալ բյուրոյի մեջ մի քանի բանագնացների ու հատուկ ներկայացուցչությունների»,-ընդգծել է պետքարտուղարը։
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
12:41 14-07-2015
Սաակաշվիլին կիսով չափ կրճատելու է Օդեսայի ադմինիստրացիայի աշխատակիցների թիվը
6683 դիտում
11:28 29-07-2017
Վաշինգտոնը բողոքել է ՌԴ-ում ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու Մոսկվայի որոշման դեմ
Այս բաժնից
835 դիտում
21:51 21-10-2024
Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ
880 դիտում
21:16 21-10-2024
Զելենսկին հայտարարել է Կուրսկում բուֆերային գոտու ստեղծման մասին
841 դիտում
20:38 21-10-2024
Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին