31028 դիտում
11:40 29-08-2017
Ռուսաստան ուղևորվող հայերը երկար ժամանակ է՝ Վլադիկավկազում են, իսկ ավտոբուսը՝ «պլոմբված». «ԱՎԱԶԱՌ» ընկերությունը չի պատասխանում հեռախոսազանգերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծվել հայ ուղևորների հետ Ռուսաստանի Դաշնություն ուղևորվելիս, ովքեր արդեն երկար ժամանակ է, գտնվում են Վլադիկավկազում և չեն կարողանում ճանապարհը շարունակել, քանի որ ավտոբուսն իրավապահ մարմինները «կնքել» են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կիրակի՝ օգոստոսի 20-ին, Երևանից դեպի ՌԴ դուրս եկած ավտոբուսի մեջ կա մոտ 60 ուղևոր, որոնց մեջ, հասկանալի է՝ երեխաներ, միջին և բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս մինչև այդտեղ հասնելը ևս բազմաթիվ խնդիրներ են ունեցել սահմանային անցակետերում, որը կապված է եղել ոգելից խմիչք տեղափոխելու հետ:
Ուղևորափոխադրումներ իրականացնող «ԱՎԱԶԱՌ» տրանսպորտային ընկերությունը չի պատասխանում հեռախոսազանգերին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու նաև հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4994 դիտում
10:32 05-05-2017
ԲՀԿ-ում լարված մթնոլորտ է. միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում. «Իրատես»