211652_close_icon
views-count4024 դիտում article-date 14:31 29-08-2017

«Հարվի» փոթորկի պատճառով Տեխասի նավթի 2 պահեստարաններում արտահոսք է առաջացել

ԱՄՆ-ի Տեխաս նահանգին վրա հսած հզոր «Հարվի» փոթորկի հետևանքով վնասվել են նահանգում տեղակայված նավթի 2 պահեստարաններ։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տեղի է ունեցել նավթ արտահոսք։ Նշվում է, որ Kinder Morgan ընկերությանը պատկանող տերմինալում տեղակայված պահեստարաններից մեկը, որում գտնվում է մոտ 150 հազար բարել նավթ, վնասվել է հորդառատ անձրևների պատճառով։ մասնագետներին հաջողվել է դադարեցնել նավթի արտահոսքը, իսկ վնասված հատվածը ծածկվել է հատուկ նյութով՝ կանխելու համար հրդեհի առաջացումը։ Մյուս պահեստարանը պատկանում է Karbuhn Oil ընկերությանը։ Այն ևս վնասվել է, այս անգամ կայծակի հարվածի հետևանքով, ինչից էլ արտահոսք է սկսվել։ Հիշեցնենք, որ «Հարվի»-ն վերջին 12 տարվա ամենահզոր փոթորիկն էր, որը վրա հասավ ԱՄՆ-ին։ Նրա հզորությունը գնահատվել է 5 բալից 4։ Փոթորիկը մեծ ավերածություններ է պատճառել նահանգին։

Նմանատիպ նյութեր