Հնդկաստանում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 500-ը
Հնդկաստնի Բիհար նահանգի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է նահանգին վրա հասած հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղներից մահացածների մասին վերջին տվյաները։
Ինչպես հայտնում է Reuters-ը, զոհերի թիվն այս պահի դրությամբ հասել է 514-ի։ Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
Բացի այդ, տարհանվել է մոտ 159 հազար մարդ, ստեղծվել են նրանց համար 150 ժամանակավոր կացարաններ։ Աղետի հետևանքով, ընդհանուր հաշվով, տուժել է ավելի քան 17 մլն մարդ՝ նահանգի 38 շրջաններից 19-ում։
Նահանգում որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են հազարավոր մարդիկ։