6738 դիտում
09:35 30-08-2017
Թեքսասում և Լուիզիանայում ջրհեղեղի ջրերի մակարդակը շարունակում է բարձրանալ. «Ամերիկայի ձայն»
Ջրհեղեղի ջրերի մակարդակը շարունակում է աճել ԱՄՆ-ի Թեքսաս և Լյուիզիանա նահանգներում։ Երկրի Ազգային օդերևութաբանության ծառայությունն այն համարում է աննախադեպ ճգնաժամ։
Թեքսասում սկսված ու դեպի Լուիզիանա տարածված Հարվի անվանումը կրող ծովամրրիկը դարձել է առնվազն 9 մարդու կյանքի կորստի պատճառ։ Ավելի քան 3Օ հազար մարդիկ տարհանվել են իրենց բնակավայրերից։ Ինչպես հրշեջներից Էդմունդո Վենեգասն է ասում, իրենք կիրառում են բեռնատարներ, դպրոցական ավտոբուսներ ու այլ միջոցներ՝ անխտիր բոլորին այս հատվածներից դուրս բերելու համար։
Նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեքշաբթի օրը կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ ժամանեց Թեքսաս, գովեստով է խոսել փրկարարների ու այդ աշխատանքներին լծված կամավորների մասին։
«Տեսնում ենք, թե ինչպես է հարևանն օգնում հարևանին, ընկերն՝ ընկերոջը, օտարն՝ օտարին։ Մենք այս օրերին ականատես ենք աննկարագրելի ջանքերի ու սիրո»,- ասել է նա։
Նախագահը խոստացել է դաշնային կառավարության լիակատար աջակցությունը և նշել, որ այս ջանքերին է արդեն լծվել դաշնային 8 հազար 500 ծառայող։
Տներին ու մյուս շինություններին հասցված վնասն արդեն տեսանելի է։ Սակայն պաշտոնատար անձինք ասում են, որ այս պահին առաջնային խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է։
Նահանգապետ Գրեգ Աբոթի խոսքերով, քաղաքի էլեկտրական սնուցումը կվերսկսվի մեկ կամ երկու օրից։ «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլորը ստանան անհրաժեշտ սնունդ ու բավարար քանակով խմելու ջուր»։
Թրամփը նաև հաստատել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված բյուջե հատկացնելու մասին Լուիզիանայի նահանգապետի դիմումը։
Նահանգապետ Ջոն Բել Էդուարդզն ասել է, թե ծովամրրիկը շարժվում է դեպի իր նահանգը և ավելացրել, որ վատագույնն այստեղ դեռ առջևում է։
Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը մարտ ամսին հայտարարել էր, թե նախատեսում է մեծ կրճատումներ իրականացնել արտակարգ իրադրությունների ու ջրհեղեղների համար նախատեսված դաշնային բյուջեից։ Թրամփն այսօր հայտարարում է, թե Թեքսասի ու Լուիզիանայի վերականգնողական աշխատանքների համար կպահանջվեն միլիարդավոր դոլարներ, ինչը դաշնային բյուջեից հատկացվելու համար պահանջելու է Կոնգրեսի համաձայնությունը։
Էդդիքի և Բարքերի ամբարտակներից մասնագետները բաց են թողել մեծ ծավալով ջրի պաշարներ, սակայն Էդդիքում մակարդակը հասել է 33 մետրի, ինչը նշանակում է, որ շուտով այն դուրս կթափվի պաշտպանիչ պատից։
Հյուսթոնից հարավ գտնվող Կոլումբիա լճի ամբարտակը ճեղքվածք է տվել։ Այն կարող է շատ արագ փլուզվել։
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4005676.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
836 դիտում
13:29 28-04-2015
Լուիզիանայում փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
4450 դիտում
23:26 07-09-2015
Լուիզիանայում կոյողուց 3 մետրանոց կոկորդիլոս է դուրս եկել. տեսանյութ
4443 դիտում
13:35 14-08-2016
ԱՄՆ Լուիզիանայում խիզախ փրկարարը գետում խորտակվող մեքենայից դուրս է բերել կին վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»