211652_close_icon
views-count3661 դիտում article-date 10:15 30-08-2017

«Ելք»-ը չի որոշել աշնանային նստաշրջանում բարձրացնելո՞ւ է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, պատգամավոր Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, և ի՞նչ որոշում են կայացրել: «Դեռևս խմբակցությունում չենք քննարկել, երբ քննարկենք, ու որոշում կայացնենք անպայման մամուլի հաղորդագրություն կտարածենք: Այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքական սխալ էր, դրա մասին մենք դեռ մեր նախընտրական ծրագրում էինք բարձրաձայնել: Խմբակցության կուսակցություններն էլ բազմիցս խոսել են այս կառույցի ոչ օգտակարության, ինչպես նաև Հայաստանի շահերին դեմ լինելու, և երկրի ինքնիշխանությանը վնասելու մասին: ԵԱՏՄ-ն որևէ լուրջ օգուտ չի տվել Հայաստանին և հիմա սպառնում են էլ ավելի ավելացնել այն քաղաքական մշակույթը, որն առկա է ԵԱՏՄ-ում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Գորգիսյանի խոսքով` ՀՀ կառավարությունը, թեև ժամանակին նպաստել է, որ Հայաստանը անդամակցի այս կառույցին, ապա պետք է հիմա շտապ քայլեր ձեռնարկի կառույցից դուրս գալու համար: «Էդմոն Մարուքյանի հայտարարությունը կոչ էր ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև դրա մեջ կան օրենքներ, որոնք պետք է գործեն, իսկ եթե չեն գործում, ուրեմն իմաստ չկա մնալ նման կառույցի մեջ: Կառավարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու ջատագովն էր, բայց իրենք պետք է հիմա նախաձեռնեն այդտեղից դուրս գալը»,- նշեց Գորգիսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցությունը պատրաստվում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նման նախագիծ ներկայացնել, պատգամավորն ասաց. «Երբ ԱԺ-ում սկսենք մեր բնականոն աշխատանքները, նիստերը, այդ ժամանակ հստակ հայտարարություն կլինի, թե այս հարցի առումով որևէ նախաձեռնություն լինելու, ինչ ձևով է լինելու և երբ է լինելու: Դեռևս չեմ կարող ասել, թե աշնանային նստաշրջանում հարցը կբարձրացվի, թե` ոչ»,- եզրափակեց Գորգիսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր