211652_close_icon
views-count984 դիտում article-date 12:47 08-09-2014

Աշնանային նստաշրջանում քառյակը կրկին բարձրացրեց արտագաղթի և դեմոգրաֆիկ խնդիրների սրացող հարցը

Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, բացված 5-րդ գումարման 6-րդ աշնանային նստաշրջանում հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հարցրեց, թե երբ է քննարկվելու քառյակի ներկայացրած արտագաղթի հարցը: Նա ընդգծեց, որ Հայաստանում դեմոգրաֆիկ խնդիրները խորանում են և, որ իրենք քննարկել են այդ խնդիրների հետ կապված 15 միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններ և կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, հետևաբար առաջարկում են կազմակերպել լսումներ, իսկ որոնք կգտնեն, որ փակ քննարկման թեմա է, պատրաստ են նաև այդ ձևաչափով քննարկել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ հիշեցրեց ԱԺ նախագահին, որ սահմանամերձ գյուղերից մեկում միասին են եղել, երբ նրանք պատմել են, որ տարիներ առաջ նշավծ գյուղի դպրոցն ունեցել է 30 առաջին դասարանցի, իսկ այս տարի ընդամենը մեկ: Նա էլ իր հերթին առաջարկեց ուշադրություն դարձնել այդ խնդրին: Գալուստ Սահակյանը, արձագանքելով նրանց հարցադրումներին, ասաց. «Եթե հարցին գնահատական եք տալիս, թե ինչի հետևանք է, էլ ի՞նչ քննարկենք»: Ընդգծեց, որ դա հանձնաժողովի խնդիրն է և առաջարկեց հարցերը ներկայացնել քննարկման:

Նմանատիպ նյութեր