8433 դիտում
12:57 30-08-2017
Առաջարկում եմ բացահայտել հնարավոր պետական դավաճանության և ՀՀ տարածքային ամբողջականության խախտելու փաստը. Կարեն Հեքիմյան. aravot.am
aravot.am-ը հրապարակել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի հաղորդումը՝ ՀՀ գլխավոր դատախազին.
«Վերջերս հայաստանյան մամուլում հաճախ անդրադարձ է կատարվում՝ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող, Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի իրավական կարգավիճակի փոփոխությանը: Մասնավորապես, aravot.am կայքում 17.06.2014թ տեղադրված է [url=http://www.aravot.am/2014/06/17/471600/]Արտավազդ Մոսինեանի հոդվածը[/url], որտեղ հոդվածագիրը նշում է, որ Սմբատ Այվազյանի թաղման արարողության ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ «Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ փոխանակել, «բարտեր» ենք արել ՀԽՍՀ-ի տարածքում գտնվող ադրբեջանական կղզյակների հետ՝ Արարատի շրջանում գտնվող Քյարքիի՝ (Տիգրանաշեն), Իջևանի շրջանի Բարխուդարլիի՝ և Նոյեմբերյանի շրջանում գտնվող Վերին Ոսկեպարի (ադրբեջաներեն՝ Յուխարի Ասքիփարա) հետ և այդ «գործարքից» դեռ մի բան էլ շահած ենք դուրս եկել:»:
27.08.2017թ aniarc.am կայքում ներկայացված է լրագրող Թաթուլ Հակոբյանի զրույցը 1990-95թթ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գնդապետ [url=http://www.aniarc.am/2017/08/24/gevorg-baghdasaryan-interview-civilnet/]Գևորգ Բաղդասարյանի հետ[/url], որտեղ Բաղդասարյանը նշում է, որ «Արծվաշենում տեղի ունեցածը գործարք էր, տարածքների փոխանակում»:
Նման հրապարակումներ էլի կան և անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն եմ հայտնում դրանց հղումները ևս Ձեզ տրամադրել:
Փաստորեն, ըստ հրապարակումների, առանց Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության կարծիքը հարցնելու՝ հանրաքվեի և, ամենայն հավանականությամբ, առանց որևէ հրապարակային իրավական ակտի տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող՝ Արծվաշեն համայնքի հանձնումը (փոխանակումը) այլ պետությանը: Եվ այս առումով, պարզ չէ թե ե՞րբ, ո՞վ կամ ովքե՞ր, ո՞ւմ անունից, ինչու և վերջապես ո՞ւմ հետ են իրականացրել հրապարակումներում նշված գործարքը:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ եթե հիշատակված հրապարակումներում ներկայացվածն իրողություն է և տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների հանձնում (փոխանակում) գործարքի միջոցով, ապա լրատվամիջոցներում առկա են պետական դավաճանության մասին հաղորդումներ:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1 կետի. «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի. «Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հաշվի առնելով այն, որ խնդիրն ունի հասարակական հնչեղություն և հետաքրքրություն և առկա է այնպիսի արարք, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքի 299 և 300.1 հոդվածներով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները առաջարկում եմ մամուլի հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցել բացահայտելու համար հնարավոր պետական դավաճանության և ՀՀ տարածքային ամբողջականության խախտելու փաստը»:
Ամբողջությամբ՝ [url=http://www.aravot.am/2017/08/30/904653/]սկզբնաղբյուր[/url] կայքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1993 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1792 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ