211652_close_icon
views-count3094 դիտում article-date 18:07 30-08-2017

Հրազդանի հանրակացարանաբնակ երեխաները ժպիտներով կսկսեն ուսումնական տարին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Ռոստելեկոմը» սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում Հրազդանի հանրակացարանաբնակ երեխաներին պայուսակներ և գրենական պիտույքներով փաթեթներ նվիրեցին։ «Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս և հատկապես երեխաների համար տոն է՝ ուսումնական տարվա մեկնարկ՝ նոր գիտելիքների ձեռքբերման ու նոր բացահայտումների սկիզբ։ Ցանկանում եմ, որ Կարմիր խաչի գրասենյակի հետ համատեղ այս նվերները ոգևորեն երեխաներին և նրանք մեծ եռանդով, ժպիտներով ու բարձր առաջադիմությամբ սկսեն իրենց ուսումնական տարին։—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը, վերսկսվել է 2015 թվականի փետրվարից: Ծրագիրն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը հասարակությանը և տնային պայմանների բարելավմանը: Ծրագրի շրջանակներում հանրակացարանաբնակ երեխաների հետ կամավորները բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում՝ օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ իրենց հետաքրքրող թեմաներով, այլ միջոցառումներ: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար առավել կարիքավոր երեխաների համար: «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրում ընդգրկված են 7-14 տարեկան հանրակացարանաբնակ երեխաներ, 120 միայնակ փախստական ծերեր, իսկ գործունեությունն իրականացվում է 34 կամավորների մասնակցությամբ ու աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Երևանի թվով 3 հանրակացարաններում (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1), ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քոլեջի և Աբովյանի 1 հանրակացարաններում (Հատիսի 4-րդ նրբ.): Ծրագիրը ներառում է նաև աջակցություն միայնակ փախստական ծերերին, որի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում: [b]***[/b] Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կազմակերպություն` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: ՀԿԽԸ գործունեության մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ www. redcross.am կայքում: [b]***[/b] «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ: [b]***[/b] «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

Նմանատիպ նյութեր