211652_close_icon

Աֆղանստանի արևելքում պայթյուն է որոտացել

views-count4462 դիտում article-date 23:11 30-08-2017
Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Ջալալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը տեղի է ունեցել խորհրդարանի պատգամավոր Զահիր Քադերի տան մոտ: Պայթյունի արդյունքում մահացել է մի քանի մարդ, սակայն դեռևս այդ մասին կոնկրետ տեղեկություններ չկան: Ականատեսները հայտնել են, որ պայթյունին հաջորդել են կրակոցներ:

Նմանատիպ նյութեր