Դի Կապրիոյի ֆոնդը 1 միլիոն դոլար է հատկացրել «Հարվի» փոթորիկից տուժածներին
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 միլիոն դոլար է հատկացրել ԱՄՆ-ում «Հարվի» փոթորիկի հետևանքով տուժածներին աջակցելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամը 1 միլիոն դոլար է փոխանցել, որպեսզի առաջիկայում փոթորիկից տուժածներին աջակցություն ցուցաբերվի», - ասվում է United Way բարեգործական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` United Way հիմնադրամը «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելու արշավ է կազմակերպել: