211652_close_icon
views-count8194 դիտում article-date 10:00 01-09-2017

Նախակրթարանները դադարեցրել են մինչ մանկապարտեզային տարիքի երեխաների հերթագրումը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երևանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է: Նախակրթարաններից զանգահարում են իրենց և տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Ընդունելության դադարեցում չկա: Նման հանձնարական չի եղել: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն: Ինչ անհրաժշետություն կա, ասենք, մեկ-երկու ամսական երեխային հերթագրելու` ըստ էության ավելորդ ուռճացնելով այդ ցուցակները: Ի վերջո, եթե հերթագրում են, դա հաշվարկի ժամանակ թիվ է կազմում: Պետք է հերթագրել տարիքը լրացած երեխաներին, այսինքն` 3-6 տարեկաններին, իսկ մսուր ունեցող մանկապարտեզների դեպքում` 2-6 տարեկաններին: [b]- Բայց եթե երեխան մանկապարտեզ հաճախելու տարիքի դառնա և ունենա հերթագրվելու անհրաժեշտություն, նշանակում է` նա անմիջապես չի ընդունվելու ու զրկվելու է նախնական կրթություն ստանալու հնարավորությունից, այնինչ մեկ-երկու տարի առաջ հերթագրված լինելու դեպքում ժամանակին կկարողանար մանկապարտեզ ընդունվել:[/b] - Ոչ, ոչ, կրկին անգամ ոչ: Հստակ դրվել է խնդիր` անել հնարավորը, որպեսզի երբ երեխան հասնի մանկապարտեզ հաճախելու տարիքին, լիարժեք կարողանա օգտվել իր այդ իրավունքից: [b]- Այդ դեպքում էլ, ստացվում է, հերթագրելու անհրաժեշտությունն է վերանում:[/b] - Գուցե և այդպես: Բայց հերթագրելու անհրաժեշտություն ասելով` նկատի ունենք, որ գուցե մեկը գալիս է ավելի ուշ, մյուսը գալիս է ավելի շուտ... Կվերանա, թե չի վերանա այդ անհրաժեշտությունը, հիմա մենք դա չենք քննարկում: Դուք կոնկրետ հարց եք ուղղում` քաղաքապետի հանձնարարականը ինչին է վերաբերել: Կասեցում չկա, կասեցվում է միայն այդ տարիքային խմբի երեխաների հերթագրումը: Քաղաքապետի կողմից հստակ հանձնարակական է տվել` ամբողջը վերլուծելով, տարիքային այն խմբի երեխաներին, որոնք պետք է արդեն մանկապարտեզ հաճախեն, առնվազն գոնե 3-6 տարեկաններին, հնարավորինս ապահովել այդ կրթությամբ: Եվ պահանջ չի դրվել 3 տարեկանների ընդունելությունը հետաձգել՝ նախապատվությունը տալով 4 տարեկանից սկսած: Գոնե այսօր խնդիրը դրված է այնպես, որ լիարժեք այդ ցանկը մաքրվի, որ արդեն հաշվարկը սկսի տարվել նորմալ տարբերակով և բացառվեն կրկնակի և եռակի գրանցումները: [b]- Հիմա, ասենք, 4 տարեկան երեխաները կարո՞ղ են հերթագրվել:[/b] - Այո, այն տարիքային խմբին, որոնք արդեն պետք է հաճախեն մանկապարտեզ, ապահովելուց հետո, բնականաբար, անցում կկատարվի նոր հերթագրումների: Բայց, էլի եմ կրկնում, կհերթագրվեն այն երեխաները, որոնց տարիքը թույլ է տալիս մանկապարտեզ ընդունվել: Մի քանի տարվա ընթացում մենք վերջնականապես այդ հարցը կլուծենք և հուսանք, որ այլևս հերթագրման անհրաժեշտություն չի լինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր