6288 դիտում
10:45 01-09-2017
Ուսուցիչները «դասավանդում են» կյանքի նկատմամբ իրենց մոտեցումը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում խոսվում է կրթության արմատական փոփոխության անհրաժեշտության մասին: Այն տեղեկությունը, որը ես որպես ուսուցիչ կամ դասախոս փոխանցում եմ իմ աշակերտներին, ուսանողներին, այդ գիտելիքը նրանք, ի վերջո, ցանկության դեպքում կարող են գտնել համացանցում: Ես պետք է պարզապես հուշեմ նրանց, թե որտեղ և ինչպես է պետք այդ տեղեկատվությունը փնտրել, և ամենակարևորը՝ ինչպես կարելի է այդ տեղեկատվությունը կիրառել այն մասնագիտության մեջ, որը նա ընտրել է:
Բայց խնդիրն, իհարկե, միայն տեղեկատվությունը չի: Օրինակ՝ ես այսօր բացարձակապես չեմ օգտագործում այն գիտելիքները, որոնք ստացել էի կոնսերվատորիայում (իսկ որևէ այլ բուհում ես չեմ սովորել): Մասնագետները պնդում են, որ երաժշտությունն օգնում է ավելի կուռ, ավելի կազմակերպված դարձնել մտածողությունը: Այդ պնդումը, թերևս, ճիշտ է, բայց դա էլ՝ մի կողմ: Իսկական ուսուցիչները դուրս են իրենց առարկայի շրջանակներից և «դասավանդում են» կյանքի նկատմամբ իրենց մոտեցումը: Վստահ եմ, որ Ռաֆայել Իշխանյանը ոչ միայն լեզվաբանություն էր սովորեցնում, կամ Հենրիկ Հովհաննիսյանի տված գիտելիքները զուտ թատերագիտական չեն: Նրանց նախկին ուսանողները հենց դա են վկայում:
Ուսանողական տարիներին իմ բուհի ռեկտորն արտակարգ անձնավորություն էր՝ Ղազարոս Սարյան՝ Մարտիրոս Սարյանի որդին: Այդ մարդն, ըստ էության, քարտուղարուհի չուներ. երբ պետք էր իր ստորագրությամբ ինչ-որ թուղթ տանել որևէ բաժին կամ ամբիոն, նա վերցնում էր այդ թուղթն ու իր զինվորական քայլվածքով ուղևորվում էր համապատասխան սենյակ: Բացատրում էր՝ «հո ամբողջ օրը սեղանի առաջ չեմ նստի»: Ղազարոս Սարյանին չէր մտահոգում, որ իր վարքը «ոչ սոլիդ» կամ «ղեկավարին ոչ վայել» կթվա: Եվ քանի որ չէր մտահոգվում, ոչ մեկին չէր էլ թվում:
Այդ ժամանակ՝ 1970-80-ականների սահմանագծին, սև կաշվե անձրևանոցով ռայկոմի հրահանգիչն արդեն իսկ բավականին «հաբռգած» էր, էլ չասած ավելի բարձր պաշտոնյաների մասին: Բայց կային նաև «թրենդին» հակառակվող մարդիկ, նրանք այլախոհ չէին, խորհրդային իշխանությանը հրապարակավ չէին հակադրվում, բայց սահմանում էին մասնագիտական և էթիկական իրենց՝ բարձր նշաձող:
Գուցե նման բաներ նույնպես պետք է «դասավանդել»՝ մանկապարտեզում, դպրոցում, բուհում: Համենայնդեպս, կոնսերվատորիայից ես ավելի շատ այդ կարգի բաներ եմ հիշում, քան զուտ մասնագիտական գիտելիքները»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
12:56 27-03-2015
Կորսված ժառանգության հետքերով. ազգային երգ ու պարի դասավանդում՝ մարզերում և սփյուռքում
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1411 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»