211652_close_icon
views-count4840 դիտում article-date 21:44 20-09-2017

«Ցավոք սրտի Հայաստանում ով ինչ ուզում, դասավանդում է»․Տիգրան Վիրաբյանը՝ «Ազգային երգ ու պար» առարկայի մասին. Aravot.am

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Aravot.am-ը Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով անհրաժեշտ է արդյո՞ք դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկա մտցնել։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ասաց․ «Տեսեք, վերջին 10 տարիներին Հայաստանում սկսվեց դասավանդվել արվեստի կառավարում, մարդիկ ասում էին՝ մենք կառավարման մասնագետներ չունենք, ինչպե՞ս կարելի է բացել արվեստի կառավարման կուրս։ Տարիները ցույց տվեցին, որ արվեստի կառավարումը շատ կարևոր է թատերական ինստիտուտում, և մշակութային օջախի ղեկավարները շատ կարևոր է, որ լինեն արվեստի կառավարում ավարտած մարդիկ։ Հիմա, եթե մեր ազգային երգն ու պարը մտցնում են դպրոցական ծրագիր, բնականաբար շատ կարևոր է, որ մեր երեխաները պրոֆեսիոնալ մասնագետների հետ գործ ունենան։ Չգիտեմ մասնագետների որակի մասին՝ ինչպե՞ս է արվում ընտրությունը, ի՞նչ կարգի մասնագետներ են՝ արդյո՞ք պարարվեստի մասնագետ է։ Եթե մարդը ավարտել է պարարվեստ, եթե մարդն ունի դասավանդման իրավունք և համապատասխան դիպլոմ, շատ լավ է, որ պրոֆեսիոնալ մասնագետները զբաղվեն էդ գործով։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/09/20/908680/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր