211652_close_icon
views-count8387 դիտում article-date 12:31 01-09-2017

Էրդողանն իր թիկնապահների դեմ ամերիկյան իշխանությունների առաջադրած մեղադրանքները սկանդալ է որակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ իր թիկնազորի 15 անդամների դեմ մեղադրանքներ առաջադրելու համար, գրում է Sozcu թերթը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան իխանությունները Թուրքիայի անվտանգության ծառայության 15 աշխատակիցների դեմ մեղադրանքներ է առաջադրել այս տարվա մայիսին Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ժամանակ խաղաղ ցուցարարներին դաժան ծեծի ենթարկելու համար։ «Դա իսկական սկանդալ է։ Դա մի երկիր է, որտեղ շարունակում են պաշտպանել գյուլենականներին ու Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին»,-ասել է Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, թե իր թիկնապահներն էլ «ստիպված են եղել իրեն պաշտպանել ցուցարարներից»։

Նմանատիպ նյութեր