211652_close_icon
views-count4686 դիտում article-date 16:25 01-09-2017

ՀԱԲԼԾԿ-ն անցկացրել է ախտահանման հերթական կանխարգելիչ աշխատանքները Խորենացի փողոցում

Խորենացի փողոցի մսի իրացման կետերի և հարակից տարածքների նկատմամբ հսկողությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում է: ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն է կատարել Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից՝ մսի տաղավարներին և իրացման կետերին առընթեր մայթերին: Մսի իրացման կետերի տարածքում ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն ունեն պարբերական բնույթ, Ծառայությունը հետևում է, որ ապահովվեն իրավական ակտերի պահանջներին համապատասխանող սանիտարահիգիենիկ պայմաններ:

Նմանատիպ նյութեր