211652_close_icon
views-count6462 դիտում article-date 18:29 01-09-2017

«Բարսելոնայի» նախագահին անվստահություն հայտնելու համար ստորագրահավաք է սկսվել

«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Աուգուստի Բենեդիտոն մտադիր է անվստահության գործընթաց սկսել է ակումբի ղեկավարության դեմ՝ Ժոզեպ Բարտոմեուի գլխավորությամբ: Անվստահություն հայտնելու համար Բենեդիտոն պետք է 16 հազար ստորագրություն հավաքի: Նա մտադիր է դա անել «Էսպանյոլի», «Յուվենտուսի» և «Էյբարի» հետ «Բարսելոնայի» տնային խաղերի ժամանակ: «Բարտոմեուն պետք է հրաժարական տա: Ամեն ինչ նրա վերահսկողությունից դուրս է եկել: Այժմ ակումբում կառավարման ճգնաժամ է: Կարծում եմ, կա ակումբի առնվազն 40 կամ 50 հազար անդամ, որոնք պատրաստ են աջակցել մեզ», հայտարարել է Բենեդիտոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր