2348 դիտում
19:27 18-12-2021
Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն․ Ավագանու անդամ Սիփան Ասատրյան
«Հարգելի ընկերներ,
Irakanum.am կայքում հրապարակված հոդվածում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցող ավագանու անդամների ցանկում կար իմ անունը ևս (արդեն հանվել է ցանկից)»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը:
«Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երևանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն։
Ըմբռնելով, որ ավագանին քաղաքական կառույց է, իսկ քաղաքականության մեջ խիղճը, խղճի հանդեպ պատասխանատվությունը մեծավ մասամբ մի կողմ են դրվում, իսկ ես, ինձ համարում եմ ապաքաղաքական անձ, իմ խղճի առջև ավելի պատասխանատու եմ ինձ ուզում տեսնել, քան այլ հանգամանքների կամ իրողությունների։
Ավագանիում հայտնվելուս նպատակները հասարակական են եղել, այն է՝ ուժերիս ներածին չափով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցայնության բարձրացման, քաղաքի մատչելիության և ներառականության ապահովման հարցերին։ Երբեք չեմ համարել ինձ անձ, ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, հետևաբար համարել եմ, որ ամեն ոք իր գործը պետք է կատարի և չխոթի քիթն այնտեղ, որտեղ չի կարող դրսևորել իր ուժերը։
Հայտնում եմ, որ ափսոսանքով, բայց պատրաստ եմ վայր դնել ավագանու իմ մանդատը, եթե պահն այդպես ստիպի ինձ կամ քաղաքական թիմը գտնի, որ իմ այս որոշումը անհամատեղելի է իրենց հետ հետագայում աշխատելու ընթացքին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5518 դիտում
10:52 22-12-2021
Երևանի ավագանու արտահերթ նիստը. Օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է. ուղիղ
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին