211652_close_icon
views-count7188 դիտում article-date 12:55 02-09-2017

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության Նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր