211652_close_icon
views-count8513 դիտում article-date 13:47 02-09-2017

7 օր առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 2200 կրակոց

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ, հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր