211652_close_icon
views-count32972 դիտում article-date 15:19 02-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. գողացել են բանկի աշխատակցի 360 հազար արժողության հեծանիվը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի Կասյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Սաքեյանի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ոստիկաններին տեղեկացրել է, որ անհայտ անձը կամ անձինք օգոստոսի 31-ի 23։00-ից մինչև սեպտեմբերի 1-ի 05։00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանի մուտքի դռան դիմաց մետաղական փականով աստիճանի մետաղական արգելապատնեշին հարմարեցված իր հեծանիվը գողացել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սաքեյանը աշխատում է «Բիբլոս Բանկ Արմենիա» Փակ Բաժնետիրական Ընկերությունում, ըստ նրա հայտարարության՝ հեծանիվն արժե 360 հազար դրամ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև կառավարչի հեծանիվը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր