211652_close_icon
views-count18761 դիտում article-date 17:30 02-09-2017

Երևանում բախվել են դեսպանի խորհրդականի Mercedes-ն ու ՍՊԸ-ի տնօրենի մոպեդը. տնօրենն ու փոխտնօրենը տեղափոխվել են հիվանդանոց

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Քուվեյթի պետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Վահագնի թաղամասում բնակվող 45-ամյա Մեշալ Ալդաբուսի վարած Mercedes մակնիշի 49 D 011 AM համարանիշի և Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արգիշտի Ղահրամանյանի վարած մոպեդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդի վարորդ Ա. Ղահրամանյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Վիգեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Մ. Ալդաբուսն աշխատում է Հայաստանում Քուվեյթի պետության դեսպանի խորհրդական, իսկ մոպեդի վարորդ Ա. Ղահրամանյանը՝ «Վանիթար» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Վ. Խաչատրյանը՝ նույն ՍՊԸ-ի փոխտնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր