7800 դիտում
19:25 02-09-2017
«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների եռօրյա միջազգային ցուցահանդեսը
Սեպտեմբերի 2-ին «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, ՀՀ ԱԻ նախարարության համակարգմամբ, մեկնարկեց «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների եռօրյա միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում տարբեր դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը՝ նշելով, որ ցուցահանդեսի նպատակներից մեկը Հայաստանի փրկարար ծառայության արդիականացման և տեխնիկական վերազինման աջակցությունն է, ինչը կնպաստի արագ արձագանքման արդյունավետության բարձրացմանը:
- Հուսով եմ, որ ցուցահանդեսի բարենպաստ գործարար միջավայրը լավագույն հարթակ կդառնա՝ փրկարարության ասպարեզում ընդլայնելու համագործակցության աշխարհագրությունը, փոխանակելու արժեքավոր փորձը ու հաստատելու նոր և հեռանկարային կապեր՝ սկիզբ դնելով հետագա համագործակցության,- ասաց Դ. Տոնոյանը:
Շուրջ 2 տասնյակ միջազգային և հայկական ընկերություններ իրենց հատկացված տաղավարներում ներկայացնում էին արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաև փրկարարական, հրդեհային անվտանգության և բուժօգնության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից:
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և կառավարության մյուս անդամները շրջեցին բոլոր տաղավարներով՝ մանրամասն ծանոթանալով ներկայացված արտադրանքներին ու ծառայություններին: ԱԻ նախարարը տեղում հանձնարարականներ տվեց նախարարության տեխնիկական վերազինման նպատակով կապեր հաստատել ընկերությունների հետ՝ նրանց արտադրանքը համակարգում ներդնելու հնարավորությունները քննարկելու նպատակով:
Ցուցահանդեսի շրջանակում ԱԻ նախարարը Ճապոնիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող շուրջ մեկ տասնյակ ընկերությունների հետ ունեցավ առանձին հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղիները:
Միջոցառման առաջին օրը տեղի ունեցավ նաև «ԱԻ չեզոքացման և ազդարարման պետական միասնական համակարգի գործումը և դրա զարգացման հեռանկարները» թեմայով լիագումար նիստ, որին կհաջորդի «Հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանություն» թեմայով կլոր սեղան քննարկումը:
«ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը կշարունակի աշխատանքը մինչև սեպտեմբերի 4-ը:
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
14:51 06-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում. ֆոտոշարք
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը