211652_close_icon
views-count10612 դիտում article-date 21:26 06-10-2017

«Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակում Երևանում բացվել է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը

Երևանում բացվել է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը, որը հերթական անգամ անց է կացվում մայրաքաղաքի հիմնադրման տոնի՝ «Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակում: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մասնակիցներին և հյուրերին ողջունել և շնորհավորել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ցուցահանդեսը, որին մասնակցում և իրենց ապրանքներն ու ծառայություններն են ներկայացնում հայկական և արտերկրի ընկերություններ, նաև լավ առիթ է Երևան այցելած հյուրերին մայրաքաղաքի ներդրումային միջավայրը, առավելություններն ու զարգացման տեմպերը ներկայացնելու, ինչպես նաև երևանյան ջերմությունն ու հյուրընկալությունը վայելելու համար: Առանձին տաղավարով ցուցահանդեսին ներկայացել է նաև Երևանի քաղաքապետարանը, որը «ՊանԱրմենիան էքսպո 2017»-ի այցելուներին ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները՝ քաղաքաշինության, երթևեկության բարելավման, զբոսաշրջության զարգացման, մշակութային ժառանգության պահպանման և արդիականացման, բնապահպանության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Հարկ է նշել, որ միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր