15830 դիտում
16:21 03-09-2017
Այսօր Շուշիում կկայանա ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերի «Իմ Արցախ» համերգը
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների հովանու ներքո՝ ս. թ. սեպտեմբերի 3-ին Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Իմ Արցախ» խորագրով համերգը, որին մասնակցելու համար մեր երկիր է ժամանել ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը։
Համերգը նվիրվում է Շուշիի ազատագրման 25 և Արցախի անկախության 26-րդ տարեդարձներին:
Հայ երգարվեստի մեծ սիրահար Դանիել Դեքերը, շուրջ 15 տարի է՝ հայ ժողովրդի և Հայաստանի կողքին է: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ադանա» և «Հիշի´ր» ստեղծագործությունների համահեղինակը թողարկել է բացառապես հայերեն երգերով ձայնասկավառակ, Երևանում հանդես եկել հայ երգարվեստը ներկայացնող համերգով:
Երգիչը ցանկություն է հայտնել Արցախում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին: Նա համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և օրինակ ծառայել օտարազգի հայասեր շատ գործիչների համար։
Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ստացել է ՀՀ քաղաքացիություն։
Համերգը կանցկացվի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան/ և հայ երգիչների մասնակցությամբ:
Ծրագրում նախատեսված են զուգերգեր Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ:
Նմանատիպ նյութեր
1641 դիտում
22:34 07-11-2014
Կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը
18905 դիտում
20:30 18-02-2020
Տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1045 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
523 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
1024 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը