26740 դիտում
15:14 03-09-2017
Մինչ էրեբունցիները հպարտանում են «Երևան դարձած իմ Էրեբունի» երգով, շրջանի որոշ թաղամասերում աղբի բուրգեր են գոյանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ ամեն երկուշաբթի «դիսպետչերական» ժողովի ժամանակ ձեռքը սեղանին է հարվածում ու վարչական շրջանների ղեկավարներին հորդորում է հետամուտ լինեն աղբահանությանը, միևնույն է, որոշ վարչական շրջանների ղեկավարներ անտեսում են քաղաքապետի հանձնարարականները:
Էրեբունի վարչական տարածքի որոշ թաղամասերում առաջանում են մինի աղբանոցներ՝ տարածքում տարածելով գարշահոտություն:
Ռոստովյան փողոցում գրեթե ամեն շենքի մոտ ստեծվել են աղբի բուրգեր: Կուտակված աղբը քանի օր է՝ չի հեռացվում:
Բնակիչերն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, ասելով. «Նախկին թաղապետ Արմեն Հարությունյանի օրոք գոնե թաղապետարանի աշխատակիցները օրը մեջ կանտռոլնի ստուգում էին աղբահեռացման աշխատանքները, իսկ էս թազա թաղապետ Դավիթ Գրիգորյանի օրոք դրանց երեսը մի օր էլ չենք տեսել: Արդարության դեմ չմեղանչելով՝ ասենք, որ սկզբնական շրջանում աղբը կանոնավոր հեռացվում էր, բայց հետո աղբահանությունը մատնվեց բարձիթողի վիճակի: Գոնե քաղաքապետը հետամուտ լինի, որպեսզի իր ենթակաները չխաբեն իրեն, կանոնավոր կատարեն աղբահանությունը, չէ՞ որ դրա համար բնակիչներս կանոնավոր կատարում ենք վճարումները»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
11:20 09-08-2022
Էրեբունի վարչական շրջանի որոշ թաղամասերում մինչև վաղը երեկո գազամատակարարում չի լինի