211652_close_icon
views-count3370 դիտում article-date 23:20 04-09-2017

«Ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով օրեր առաջ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075728/] ծառերի հատման դեպքին[/url], բնապահպանության վարչությանը հանձնարարել է օրենքի շրջանակում ընթացք տալ այս հարցին. «Մասնավորապես այս դեպքի առնչությամբ հնչեցվող «արդարացումը», թե տվյալ տարածքը մասնավոր սեփականություն է, բնավ չի կարող ընդունելի լինել: Եվ հետո, պարոն Մարտիրոսյան, ո՞վ է ասել, որ քաղաքաշինական ծրագրի իրականացումը պետք է կատարվի ծառերը ոչնչացնելու հաշվին: Բազմիցս ասել եմ, որ ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի: Այս հարցում պետք է հետևողական լինել, համակողմանի ուսումնասիրել օրենսդրական դաշտը և օպերատիվ արձագանքել նման դեպքերին: Վարչական շրջանների ղեկավարներն ու բնապահպանության վարչությունն այս մասով շատ անելիք ունեն: Իսկ կոնկրետ տվյալ դեպքի մասով խստորեն հետևեք, որ օրինախախտն օրենքով սահմանված կարգով ենթարկվի պատասխանատվության», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը հանձնարարելով դեպքին առնչվող բոլոր արձանագրությունները փոխանցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Նմանատիպ նյութեր