Փրկարարները վատառողջ քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին
Սեպտեմբերի 5-ին, ժամը 07:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 2-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 04:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: