Փրկարարները վատառողջ քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին
Հոկտեմբերի 27-ին, ժամը 05:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 19։19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն։
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակչին 3-դ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: