Պետդեպը Մոսկվայի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը «տխուր» է անվանել Մոսկվայի պահանջով Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչների թվի կրճատման փաստը։
Fox News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելը հավասարեցրել է երկու պետությունների դիվանագիտական օբյեկտների թիվը, և չնայած դրան, ԱՄՆ-ն չի պատրաստվում հյուպատոսության փակվելու պատճառով հետ ուղարկել ռուս դիվանագետներին։
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ իրավիճակին, երբ մեզ հաջողվի ընդհանուր հարցեր քննարկել Ռուսաստանի հետ»,-հավելել է նա։