24021 դիտում
10:17 05-09-2017
Երեխային մանկապարտեզ ընդունելու համար պահանջում են վճարել գույքահարկը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել:
Բանն այն է, որ Երևանում երեխային պետական մանկապարտեզ ընդունելու համար, մի տրցակ թղթերի հետ, պահանջում են նաև գույքահարկի, այսպես ասած, զրոյական փաստաթուղթ, չներկայացնելու դեպքում հնարավոր է, որ փոքրիկը չկարողանա հաճախել մանկապարտեզ։
Մնում է հասկանալ, թե երեխան ի՞նչ կապ ունի գույքահարկի հետ։ Եթե այս միջոցով, այն է՝ պարտադրաբար, քաղաքապետարանը փորձում է ծնողներից գանձել գույքահարկը, երեխան մեղավո՞ր է, որ ծնողը հնարավորություն չունի կամ այլ պատճառներով չի կարողացել այդ հարկը ժամանակին վճարել։ Մի՞թե պարտադրանքի այլ, օրինական մեթոդներ չկան, բացի այս զավեշտալի և անհեթեթ պահանջից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3834 դիտում
09:29 24-03-2016
Էջմիածնում սպառնացել են՝ երեխային չթողնել մանկապարտեզ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»