2395 դիտում
19:57 05-09-2017
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր արտակարգ իրավիճակների աշխատողներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր հյուրընկալել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի և Փրկարար ծառայության միջև համագործակցությունը լինելու է շարունակական և արվելու է ամեն ինչ, որպեսզի համատեղ ուժերով դեռևս առկա խնդիրները ստանան համապատասխան լուծումներ:
Այնուհետև փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայութան Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանին, փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կորյուն Արզումանյանին, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանին:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վահագն Ալավերդյանը, Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության Արաբկիր բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արման Նալգրանյանը և փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար, փ/ծ ավագ ենթասպա Նորայր Ավագյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Նմանատիպ նյութեր
3491 դիտում
21:04 05-09-2018
Պատվոգրեր և շնորհակալագրեր՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ
1537 դիտում
14:50 12-09-2014
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր` ԱԻՆ ԵՓՎ մի շարք աշխատակիցների. ֆոտոշարք
Այս բաժնից
577 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
769 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1510 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն