13013 դիտում
23:08 05-09-2017
Սեպտեմբերի 8-13-ը կիրականացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը ս. թ. սեպտեմբերի 8-13-ը կիրականացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում, այնուհետև սեպտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա համերգ և բաց դաս «Նարեկացի» արվեստի միությունում, սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, համերգ Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և սեպտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, հայկական ավանդական ուտեստների ցուցադրություն Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում:
Փառատոնի ընթացքում տեղի կունենան համերգներ, երթեր, ցուցահանդեսներ:
Արդեն ավանդական դարձած փառատոնը միտված է ժողովրդական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև միջազգային մշակութային երկխոսության խթանմանը:
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնին ելույթներով հանդես կգան բազմազգ ֆոլկ խմբեր և անհատ կատարողներ Իսրայելից, այդ թվում՝ «Քուատրոտուկան» և «Սոլովեյ» վոկալ գործիքային և «Մալտիկալչր» պարային խմբերը, ինչպես նաև «Շալոմ և Նատի» գործիքային դուետը:
Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Մասունք», «Նուբար», «Սասունիկ», «Կարոտ» ավանդական երգի ու պարի խմբերը և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների խումբը:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
23:49 08-09-2014
Կմեկնարկի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը
4211 դիտում
23:04 09-09-2016
Մեկնարկում է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ամենամյա միջազգային ֆոլկլորային փառատոնը
Այս բաժնից
547 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
724 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
712 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան