730 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ ստացողները, իսկ հաջորդ տարվանից՝ արդեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ տարվա սկզբում պարզ էր դարձել, որ ՊԵԿ համակարգը պատրաստ չէ եկամտի համընդհանուր հայտարարագրմանը։
«Եկամուտների տարեկան հայտարարագրումը թափանցիկության ապահովման և ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։ Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային եկամուտ, որն արտացոլված չէ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտը չի ներառելու նաև իր հայտարարագրում։
Անօրինական եկամուտների հայտնաբերումն այսպես, թե այնպես շարունակելու է մնալ հարկային մարմինների վերահսկողության ներքո, որի անարդյունավետության խնդիրները՝ գնալով աճում են»,-այս Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ դրանով հավաքագրվում է նույն տեղեկատվությունը, որն արդեն առկա է հարկային մարմիններում։
«Առանց հայտարարագիր ներկայացնելու պարտադիր պահանջի էլ պետությունը կարող է քաղաքացիներին փոխհատուցել սոցիալական ծախսերի որոշակի մասը՝ եթե իրական ցանկություն կա, ինչպես արվել է»-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և, նկատելով, որ նույն տեղեկատվության կրկնակի հավաքագրումը չի կարող ապահովել ավելի բարձր ճշտություն պետական աջակցության ծրագրի շահառուների վերաբերյալ՝ իբր այդ ծրագրերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով, հավելեց. «Նման ձևով ներդրվող եկամուտների հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք ու համարժեք և իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք»։

Նմանատիպ նյութեր
1567 դիտում
14:46 28-04-2021
Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019թ․-ի իրականությունը. Թադևոս Ավետիսյան
5273 դիտում
10:33 15-01-2022
Գազի սակագնի բարձրացումը շղթայական գնաճի է բերելու․ Թադևոս Ավետիսյան․ «Փաստ»
Այս բաժնից
589 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
886 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
568 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր