211652_close_icon
views-count8628 դիտում article-date 09:34 06-09-2017

Հյուսիսային պողոտայի շենքերի վերջին հարկերում կառուցում են թանկ բնակարաններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մի մասի վրա սկսել են նոր հարկեր ավելացնել, ինչը մասնագետների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել. այսպես խախտվում է այդ բարձրահարկերի սեյսմակայունությունը, առավել ևս, երբ Հյուսիսային պողոտան ինքնին խնդիրներ ուներ. «տակը դատարկ է»: Երևանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ փորձել են համոզել, թե անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան, բայց փաստարկները համոզիչ չեն: Ըստ այդմ, երկու շենքերի վրա իրականացվում են վերնահարկերի կառուցման աշխատանքներ. Հյուսիսային պողոտա 10/1 շենքն է, որի կառուցապատողն է քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը, և 11 շենքն է, որի կառուցապատողն է «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը, որը պատկանում է նախկին ՊԵԿ Արմեն Ավետիսյանին: Իհարկե, Հյուսիսային պողոտայի ցանկացած շենքի վերջին հարկում բնակարաններն ավելի «գրավիչ են», հետևաբար ավելի թանկ: Ու հիմա հանուն փողի ամեն ինչ արվում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր