1716 դիտում
10:40 23-06-2014
Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Հյուսիսային պողոտայում ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ու որակին։ Շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալը շրջել է շինհրապարակում, որտեղ տեղումնառատ եղանակից հետո աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով։
«Հյուսիսային պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքների մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Եվ առհասարակ, պողոտայի վերանորոգման բոլոր դետալներն են քննարկվում ու համաձայնեցվում Երևանի քաղաքապետի հետ։ Պողոտան այս տարիներին արդեն դարձել է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայր, և այն, ինչ ունեինք մինչ նորոգումը, արդեն հարիր չէր նման սիրված հանրային վայրին։ Այս նախագիծը Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված հերթական մեծածավալ համագործակցության արդյունք է։ Ըստ այդմ, «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որն էլ ստանձնել է Հյուսիսային պողոտայի հիմանորոգումը, պողոտայի ճեմուղին սալապատում է բնական քարերով, ինչը մի քանի անգամ ավելի երկարակյաց է նախկին ծածկից. ընդլայնվել են ծաղկանոցները, որոնցում ծառեր էլ են տնկվելու»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Ըստ ժամանակացույցի՝ աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի վերջին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
8685 դիտում
09:34 06-09-2017
Հյուսիսային պողոտայի շենքերի վերջին հարկերում կառուցում են թանկ բնակարաններ. «Ժողովուրդ»
1376 դիտում
15:26 22-06-2014
Քաղաքապետարանը պատրաստվում է դատի տալ փողոցների նորոգումը ձգձգող «Դորոժնիկ» ընկերությանը
863 դիտում
12:43 22-06-2015
Ընթացքի մեջ է Սարալանջի խճուղու աջակողմյան հենապատի նորոգումը
Այս բաժնից
664 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
505 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1018 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ