3389 դիտում
19:22 06-09-2017
Նոր հարթակ աղետներին պատրաստության ոլորտում. մեկնարկել է երկրատեղեկատվական համակարգերի (GIS) թեմայով սեմինար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մեկնարկեց աղետների երկրատեղեկատվական համակարգերի թեմայով հայ-ամերիկյան եռօրյա աշխատաժողովը:
Միջոցառման հիմնական նպատակներն են.
• մասնակիցներին ծանոթացնել GIS-ի ծրագրային ապահովմանը, անվճար ծրագրերին և դրանց հետ կապված հնարավորություններին
• որոշել մասնակից կազմակերպությունների առանձին, հավաքական և ինստիտուցիոնալ GIS հնարավորությունները
• ներկայացնել մեթոդաբանությունը, մեթոդները և առաջավոր փորձ, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորողների, կառավարողների և որոշում կայացնողների կողմից
• արտակարգ իրավիճակներում պլանավորման համար տրամադրել տեղեկատվություն և գործիքներ, որոնք կմեծացնեն արձագանքման արդյունավետությունը և կօգնեն պարզել, թե ինպես կարելի է դիմել օգտվել GIS-ի հնարավորություններից:
Քննարկմանը մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության, գյուղատնտեսության, տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների, ինչպես նաև՝ ոստիկանության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ազգային վիճակագրական ծառայության, քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրելյանը և ԱՄՆ ինժեներական կորպուսի ներկայացուցիչ, փորձագիտական խմբի ղեկավար Դյուի Վոնգը:
Աշխատաժողովին ներկայացվեցին զեկույցներ շարժական սարքերի միջոցով տվյալների հավաքագրման, քարտեզագրման տեխնոլոգիաների, պայմանանշանների և սպառնալիքների նախնական վերլուծությունների վերաբերյալ:
Աշխատաժողովի ակնկալվող արդյունքներից է Հայաստանում արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման գործում երկրատեղեկատվական համակարգերի նշանակության ավելի լայն՝ միջգերատեսչական, տարածաշրջանային և տեղական գիտակցումը, ինչպես նաև նման համակարգերի առավել լայն ներդրումն աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ոլորտներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
3826 դիտում
16:42 09-09-2017
ԱԻՆ-ում տեղի է ունեցել Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) թեմայով աշխատաժողով
1487 դիտում
14:42 13-03-2019
Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար