Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյայի ծննդյան օրը Լիանա Զուրաբյանն ասմունքել է «Կուզեմ լինել կրքիդ գերին» բանաստեղծությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ հանրապետությունը «ցնցած», որպես ասմունքող ներկայացած Լիանա Զուրաբյանը Ճանապարհային ոստիկանի հետ բանակցությունների ժամանակ հեռախոսով իր հարազատի հետ խոսելիս ասում էր, որ ինչ-որ պաշտոնյայի հեռախոսահամար է ուզում, ում 50-ամյակին ինքը ասմունքել է:
Չար լեզուներն ասում են, որ այդ պաշտոնյան նախկինում բարձր պոստի է եղել Արդարադատության նախարարությունում և Մեծն ասմունքողը պաշտոնյայի համար ասմունքել է «Կուզեմ լինել կրքիդ գերին» ու բանաստեղծությունն այնքան է դուր եկել Արդարադատության նախկին պաշտոնյային, որ խնդրել է, որ մի քանի անգամ Լիանան ասմունքի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Լ. Զուրաբյանի նշված բանաստեղծության ընթերցումը և փորձում ենք մեր աղբյուրներից պարզել, թե Արդարադատության որ պաշտոնյայի ծննդյան օրն է այս բանաստեղծությունն ընթերցել երեկվանից համացանցի հիթ դարձած ասմունքողը:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2017/09/05/1076560/] ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել սեպտեմբերի 3-ին Երևանում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի և ճանապարհային ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից: